211652_close_icon
views-count2858 դիտում article-date 16:48 06-02-2016

Հունաստանում փորձել են ավանակ մտցնել խորհրդարան. տեսանյութ

Հունաստանում նախօրեին տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա, որին մասնակցել են երկրի ուժային կառույցների ներկայացուցիչները՝ ոստիկաններ, փրկարարներ ու առափնյա պահպանության աշխատակիցները: LifeNews-ի փոխանցմամբ՝ ցուցարարները փորձելեն խորհրդարան ավանակ մտցնել: Նրանք կենդանուն տեղափոխել են մայրաքաղաք Աթենքի կենտրոն բեռնատարով, որի մեջքին ամրացված են եղել վարչապետի, աշխատանքի նախարար լուսանկարները, ով կազմել է թոշակային բարեփոխումների պլանը, ինչպես նաև ՆԳ նախարաի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Պարոնայք, ավանակի մեր համբերությունն ավարտվում է»: Այդուհանդերձ, անվտանգության ուժերը թույլ չեն տվել ավանակը ներս տանել խորհրդարանի շենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր