211652_close_icon
views-count2151 դիտում article-date 15:45 06-02-2016

Աֆղանստանում անօդաչուի հարվածից ԻՊ-ի 30 գրոհային է ոչնչացվել

Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 29 գրոհային է ոչնչացվել անօդաչու թռչող սարքի հարվածից, հաղորդում է Ria Novosti-ն: Գործողությունը իրականացվել է երկրի Նանհարգար նահանում, իսկ անօդաչուն պատկանում է Աֆղանստանի անվտանգության ուժերին: Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակւ սրացել է: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, որի ենթակայության տակ էր ավելի վաղ գտնվում երկրի տարածքի մեծ մասը, այժմ սկսել է մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, Աֆղանստանում մեծապես ակտիվացել է «ԻՊ»-ը:

Նմանատիպ նյութեր