211652_close_icon
views-count21771 դիտում article-date 10:12 06-02-2016

Շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վազ 217230-ը, Opel Vectra-ն և Nissan Pathfinder-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 35-ամյա Նվեր Սարգյանի վարած Վազ 217230 մակնիշի 47 ZM 777 համարանիշի, 23-ամյա Արարատ Սարգսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ZL 970 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 49-ամյա Հակոբ Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 13 ԼԼ 077 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանը, ուղևորներ՝ 13-ամյա Համլետ Սարգսյանը, 9-ամյա Լարինա Սարդարյանը, Opel-ի ուղևոր՝ 23-ամյա Գարիկ Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր