211652_close_icon
views-count4226 դիտում article-date 23:34 05-02-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 5-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցում` քոլեջի մոտակայքում, «Grand Cheroki» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Grand Cheroki» մակնիշի 16 UՕ 200 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Մ.) ավտոմեքենան: *** Փետրվարի 5-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի գերեզմանատան մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra B մակնիշի 34 SA 363 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր): *** Փետրվարի 5-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 666 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան ( վարորդ՝ Ա. Ա.):

Նմանատիպ նյութեր