211652_close_icon
views-count3811 դիտում article-date 22:46 05-02-2016

Էլթոն Ջոնը անակնկալ է մատուցել Լոնդոնի երկաթուղային կայարաններից մեկում. տեսանյութ

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Լոնդոնի «Սենթ Պանկրաս» երկաթուղային կայարանում: Նա նվագել է «Rocket Man» ստեղծագործությունը, ինչից հետո դաշնամուրի վրա թողել է իր ստորագրությունն ու հեռացել: «Ընդունե՛ք այս դաշնամուրը, սա նվեր է: Սիրով` Էլթոն Ջոն». գրել է բրիտանացի երգիչը: Ելույթի մասին լոնդոնցիներին նախապես չէին տեղեկացրել: Այն իրականում գովազդային քարոզարշավ էր` Էլթոն Ջոնի «Wonderful Crazy Night» նոր ալբոմի թողարկման կապակցությամբ: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր