211652_close_icon
views-count25937 դիտում article-date 22:58 03-02-2016

«Չարենցավան»-ը ներկայացվեց դուդուկի ելևէջներով. ներկա էին սիրված մտավորականներ Գևորգ Դաբաղյանն ու Գագիկ Գինոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երաժշտասեր մարդկանց միջավայրում Մետաքսի Ճանապարհ Հյուրանոցում տեղի ունեցավ դուդուկահար Արսեն Պետրոսյանի «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակի շնորհանդեսը: Տաղանդավոր դուդուկահարը, թեև երիտասարդ տարիքի, արդեն իսկ հասցրել է երաժշտական ուղի անցնել ու հաստատվել այդ ասպարեզում: ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի սանը բնատուր տվյալների և աշխատասիրության շնորհիվ կարողացավ հավուր պատշաճի ներկայանալ իրեն շնորհավորելու եկած հյուրերին: Ողջույնի խոսքերից հետո նա հաճելիորեն զարմացրեց փոքրիկ նվագախմբի հետ իր կատարումներով: Հնչեցին Սայաթ- Նովայի , գուսան Շերամի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները: Ի դեպ, ձայնասկավառակում ներառված է 9 աշխատանք: Ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն դարձնելու համար մեծ աջակցություն էր ցուցաբերել Pomegranate music ընկերության նախագահ Ռաֆֆի Մենեշյանը: Տեղեկացնենք նաև, որ շուտով այն հասանելի կլինի համացանցում: Մինչ այդ հյուրերը, որոնց շարքում էին փոխքաղաքապետ Գրիշա Սարիբեկյանը, Գագիկ Գինոսյանը և այլոք, երաժշտի կողմից նվեր ստացան վերոհիշյալ ձայնասկավառակը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր