211652_close_icon
views-count108184 դիտում article-date 15:40 02-02-2016

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ողջ գիշեր ձնաբքի տակ մնացած 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ Ճանշինի, փրկարարների, ոստիկանների ու մարզպետի օգնությամբ դուրս բերվեցին ձնաբքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, վաղ առավոտից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի վարչական տարածքում տեղի ճանշինականները Գորիսի հրշեջ-փրկարարների, ոստիկանության Գորիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ուժեղ ձնաբքի պայմաններում կարողացան 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, ինչի շնորհիվ վարորդներն անվտանգ մեկնեցին իրենց հասցեներով: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինականների տեխնիկանաները չեն հասցնում ճանապարհից հեռացնել ձնաբքի հետևանքով կուտակված ձյունը և կարելի է ասել, որ վայրկյանների ընթացքում քամին իր սև գործն անում է: Տեղում ճանշինականների աշխատանքները ղեկավարում է Երևանից նշված վայր ժամանած ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը: Ճանշինականներին, ոստիկաններին և փրկարարներին օգնում են նաև քաղաքացիները, ովքեր Ճանշինին տրամադրած հատուկ տեխնիկաներով մերկասառույցից դուրս են բերում ծանրաքարշ մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի նշված հատվածում երթևեկեն խիստ անհրաժեշտության դեպքում: Ողջ գիշեր և մինչև այս պահը տեղում եղել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Առավոտյան ճանշինականներին, փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին է միացել նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով նշված վայր ժամանեց թիկնապահների ուղեկցությամբ և մի տևական ժամանակ մնաց նշված վայրում և այդ ընթացքում Ա. Արշակյանի ու Ա. Շաղոյանի հետ քննարկում էին, թե հետագա ինչ գործողություններ պետք է կատարվեն, մասնավորապես, մայթեզրերին կառուցեն փայտե արգելապատնեշներ, ինչը ժամանակին եղել է ԽՍՀՄ տարիներին և շատ օգտակար կլինի ղրանք տեղադրելը, սակայն կա մտավախություն, որ բնակիչները կարող է գողանան այդ փայտե պատնեշները՝ չմտածելով, որ դա, առաջին հերթին, իրենց անվտանգության համար է տեղադրվելու: Ողջ գիշեր տեղում աշխատել է նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ իր բոլոր ծառայություններով, բաժնի պետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ և նրանք նույնպես մինչև այս պահը օգնում են քաղաքացիներին: Նշված վայրից Ա. Արշակյանն իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, իսկ նախարարությունից էլ նշված վայրում ձնամաքրման աշխատանքներին հետևում են օնլայն եղանակով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից մինչ նշված հատվածը ճանապարհներն ամբողջովին անցանելի են և պատկան մարմինների կողմից կատարվել են ձնամաքրման՝ աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր