211652_close_icon
views-count64949 դիտում article-date 14:09 02-02-2016

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են «01»-ն ու բենզատարը. «01»-ը հայտնվել է դաշտում, իսկ վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 239-րդ կմ հատվածում բախվել են Վազ 21011 մակնիշի և իրանական բենզատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «01»-ը, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, Վայոց Ձորի մարզի Շատին գուղի բնակիչ, 49-ամյա Հունան Հունանյանն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով տեղում մահացել է: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհն անցանելի է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարն է բախվել «01»-ին, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի վարորդի և մահացածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «01»-ը բարձված է եղել մրգով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր