211652_close_icon
views-count31226 դիտում article-date 13:29 28-01-2016

Խոշոր ավտովթար Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում. բախվել են Hyundai-ը, Mercedes-ն ու Ford-ը. կան վիրավորներ. Mercedes-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանյան խճուղու և Զվարթնոց օդանավակայանի ճանապարհի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Հակոբյանի վարած Hyundai մակնիշի 10 TՏ 100 համարանիշի, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիս Ա թաղամասի բնակիչ, 51-ամյա Սանասար Գևորգյանի վարած Ford մակնիշի 34 RD 206 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 78 MN 787 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հակոբյանը, Հ. Հակոբյանը և Ս. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Հ. Հակոբյանի, Ա. Կարապետյանի և Mercedes-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը սովորում է Հայաստանի ԳԱԱ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր