211652_close_icon
views-count38978 դիտում article-date 17:21 26-01-2016

Գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը` իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերությունների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն, ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին, ասաց, որ իրենց հարաբերությունները աշխատանքային են և կառուցողական: «Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ, ու մենք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ անընդհատ Արդարդատության նախարարների հետ խնդիրներ էիք ունենում, և ինչպե՞ս է ստացվում, որ այս նախարարի հետ չունեք խնդիրներ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Եթե աշխատանքային հարաբերությունները մի նախարարի հետ ավելի կառուցողական են, դա միայն ողջունելի է»: Լրագրողի այն հարցին էլ, թե փաստորեն նախորդ նախարարները կառուցողակա՞ն չէին, Մ. Պողոսյանը հորդորեց համեմատականներ չանցկացնել: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր