211652_close_icon
views-count4307 դիտում article-date 18:12 21-01-2016

«Զենիթի» և «Կապանի» նախկին ֆուտբոլիստը կնոջը սպանելու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Դոլգոպոլովը 10 տարվա ազատազրկմանը է դատապարտվել կնոջ սպանության համար: Այս մասին հայտնել է Դոլգոպոլովի փաստաբան Վլադիմիր Լվովը` նշելով, որ վճիռը անպայման բողոքարկելու են: Ըստ գործի նյութերի, ամուսինները համատեղ հանգիստն անցկացնելիս ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո վիճել են, որի ժամանակ է ամուսինը հարվածել է կնոջը: Վերջինս մահացել է որովայնի վնասվածքից և ներքին արյունահոսությունից: Նշենք, որ Վլադիմիր Դոլգոպոլովը երկար տարիներ հանդես է եկել Լենինգրադի «Զենիթում», նրա կազմում 1984թ. դարձել ԽՍՀՄ չեմպիոն: 1995թ. տեղափոխվել է Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Կապան» ակումբ, որտեղ, սակայն, այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Նմանատիպ նյութեր