211652_close_icon
views-count24756 դիտում article-date 16:56 21-01-2016

Սուսաննան 10 հազար դոլարով 2 անձի սպանություն է պատվիրել. ո՞ւմ եւ ինչի՞ համար է ցանկացել սպանել տալ. մանրամասներ

51-ամյա Սուսաննա Վարուժանի Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, պատվիրել է և Արմեն Պապոյանին ու Ավետիս Խաչատրյանին դրդել է կազմակերպել Լուսինե ու Հրանտ Բաբայանների սպանությունը, ինչպես նաև ուղղակի դիտավորությամբ կատարել է սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, որպիսիք արտահայտվել են հետևյալում. Ս. Պապոյանը հանգուցյալ եղբայր Ազատ Պապոյանի կնոջ` Լուսինե Բաբայանի և վերջինիս հոր Հրանտ Բաբայանի նկատմամբ նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունները չկատարելու և նյութական ծախսերից ազատվելու, այն է՝ վերջիններիս կողմից ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ 27.000.000 ՀՀ դրամը չվճարելու նպատակով որոշել է սպանել նրանց և հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պատվիրել է իր ազգական Արմեն Պապոյանին և վերջինիս ընկեր Ավետիս Խաչատրյանին կազմակերպել Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությունները` դրա դիմաց խոստանալով վճարել 10.000ԱՄՆ դոլար: Ստանալով Արմեն Պապոյանի և Ավետիս Խաչատրյանի կողմից սպանությունները կազմակերպելու համաձայնությունը` Սուսաննա Պապոյանը կատարել է նաև Լուսինե և Հրանտ Բաբայանների սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ` Արմեն Պապոյանին և Ավետիս Խաչատրյանին մատնանշելով նրանց բնակության վայրերը, այդ թվում հայտնելով բնակարանների գտնվելու հարկերը և Արմեն Պապոյանի հետ քննարկելով սպանելու եղանակները,սակայն իր կողմից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմեն Պապոյանը հրաժարվել է հանցագործության կատարումից և հաղորդում է տվել նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ: Այսպիսով, Սուսաննա Վարուժանի Պապոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր