211652_close_icon
views-count10887 դիտում article-date 12:37 11-01-2016

Երևանում 22-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել մայր ու որդու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 09:10-ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Ենգիբարյանը իր վարած Opel մակնիշի 34 TP 477 համարանիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի Բաբայան փողոցի բնակիչներ, 30-ամյա Աշխեն Գաբրիելյանին և 5-ամյա Հայկ Առուստամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ենգիբարյանն աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր