211652_close_icon
views-count18093 դիտում article-date 14:11 06-01-2016

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սպանության հատկանիշներով կալանավորված 36-ամյա կալանավորը ինքնասպան է եղել

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի թիվ 2 մասնաշենքի 85-րդ խցում մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 36-ամյա Արմեն Փարսադանյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ Ա. Փարսադանյանը կալանավորված էր և մեղադրվում էր ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր