211652_close_icon
views-count7164 դիտում article-date 20:00 27-12-2015

Մահացել է մոլորակի ամենագեր մարդը

Մեքսիկայում մահացել է աշխարհի ամենագեր տղամարդը համարվող Անդրես Մորենոն: Այս մաիսն հայտնում է ТАСС -ը: Աղբյուրի հաղորդմամբ` 440 կգ կշռող 38-ամյա տղամարդու մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: 2014 թվականին Մորենոն վիրահատության էր ենթարկվել, որի շնորհիվ նա պետք է կորցներ քաշի 90%-ը: Սակայն վիրահատությունից հետ բարդություններ էին առաջ եկել: Նախկին ոստիկանը մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` հիվանդանոցի ճանապարհին: Նշենք, որ Մորենոն ծնվել էր 6 կգ քաշով, տասը տարեկանում կշռել էր արդեն 120 կգ, իսկ 20 տարեկանում՝ 170 կգ:

Նմանատիպ նյութեր