211652_close_icon
views-count5835 դիտում article-date 14:07 27-12-2015

«Կովկաս» դաշնային մայրուղում ավտոբուս է վթարվել. կա 1 զոհ, 4 վիրավոր

ՌԴ Ստավրոպոլի «Կովկաս» դաշնային մայրուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: 32 ուղևորներով Մոսկվա-Նալչիկ ուղերթի ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր: Մահացածը ավտոբուսի 2 վարորդներից մեկն էր, ով մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ըստ տեղեկությունների` 4 վիրավորների վիճակը կայուն ծանր է:

Նմանատիպ նյութեր