211652_close_icon
views-count5510 դիտում article-date 10:15 27-12-2015

ԱՄՆ-ում պտտահողմերի հետևանքով 22 մարդ է զոհվել

ԱՄՆ Տեխաս նահանգում հերթական պտտահողմը ավերվել է բազմաթիվ տներ, շինություններ, կան զոհեր: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը: Հզոր պտտահողմը Կոպեվիլում 6 մարդու կյանք է խլել, ովքեր այդ պահին գտնվել են բենզալցակայաննի տարածքում: Ամենից շատ տուժել են Տեխաս նահանգի Դալաս, Ֆարմսվիլ և Հարլենդ քաղաքները: Դալասի օդանավակայանում աշխատանքները մի քանի ժամով դադարեցվել են: Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, ընդհանուր առմամբ փոթորկի և պտտահողմերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Օդերևութաբանների տվյալներով՝ այս տարի նման ուժգին փոթորիկների պատճառը դեկտեմբեր ամսվա աննախադեպ տաք եղանակն է:

Նմանատիպ նյութեր