211652_close_icon
views-count63879 դիտում article-date 08:43 27-12-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mitsubishi Grandis ավտոմեքենան 50 մ գլորվելով` հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 87 ՏT 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի -Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 20-ամյա Արեն Ղազարյանը, 28-ամյա Թաթուլ Սարգսյանը տեղում մահացել են, իսկ Երևան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արկադի Հարությունյանը և Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Հայրապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում: Դեպք վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի փրկարարական մարզային վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության մենքենյաին, հետո հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխտակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Ն. Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ու վիրավորների ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով` ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 1-ին շենքի 23 բնակարանի բնակիչ, մահացած Թաթուլ Լեռնիկի Սարգսյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր