211652_close_icon
views-count19533 դիտում article-date 22:47 26-12-2015

«Տարվա լրագրող» տիտղոսը շնորհվել է «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Վահե Ղազարյանին

Ամփոփելով անցնող տարին` « Դե Ֆակտո» ամսագրի խմբագրությունը «Տարվա լրագրող» տիտղոսը շնորհել է «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Վահե Ղազարյանին, ով «Սուր անկյուն» հաղորդման թիմի հետ համատեղ ոչ միայն լուսաբանում և հանրությանն է ներկայացնում Հայաստանում առկա խնդիրները, այլ նաև հետևողականորեն «ճնշումներ» գործադրում պատկան մարմինների վրա, որպեսզի նրանք ուշադիր լինեն և կատարեն սեփական պարտականությունները: Անցնող տարում Վահե Ղազարյանի թիմը վեր է հանել սոցիալական բարդ պայմաններում ապրող բազմաթիվ ընտանիքների խնդիրներ և կազմակերպել այդ ընտանիքների հոգսերը թեթևացնելու գործընթաց: Այսօր մեզանում շատերը հետևողականորեն վարկաբեկում են լրագրողի կոչումը և ուրախալի է, որ նման լրագրողների կողքին կա նաև սեփական հայրենիքն ու մասնագիտությունը հարգող Վահե Ղազարյանի տեսակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր