211652_close_icon
views-count4467 դիտում article-date 18:36 26-12-2015

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» նորից պարտվեց, Վան Գալի պաշտոնանկության հաշվիչը միացվեց. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր Լիգայում շարունակվում է «Մանչեսթեր Յունայթեդի» սև շրջանը: 18-րդ տուրի մեկնարկային խաղում մանկունյանցիները արտագնա խաղում պարտվեցին «Սթոք Սիթիին»: Սա Վան Գալի սաների երրորդ անընդմեջ պարտությունն էր առաջնությունում, իսկ ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն 5-րդ խաղն է, ինչ հաղթանակ չի տանում: Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի պաշտոնանկության հավանականությունը էլ ավելի մեծացավ: Բացառված չէ, որ մոտ օրերս այն տեղի ունենա: Նրան փոխարինողների գլխավոր թեկնածուն այս պահին համարվում է օրերս «Չելսիից» հեռացված պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով մնաց 5-րդ տեղում, «Սթոք Սիթին» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնականը: Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր «Սթոք Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 Գոլերը՝ Կրկիչ, 19, Առնաուտովիչ, 26
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր