211652_close_icon
views-count4711 դիտում article-date 17:25 26-12-2015

Պելե. Իմ խաղընկեր Վասկոնսելուշը Նեյմարից 10 անգամ լավ էր խաղում

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կարելի է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին դասել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքին: «Նեյմարը լավ խաղացող է: Բայց քանի՞ գոլ է նա իր կարիերայում խփել գլխով: Կարելի՞ է նրան համարել բարձրակարգ խաղացող: Իհարկե, բայց «Սանթոսում» իմ խաղընկեր Վասկոնսելուշը, անկասկած, նրանից 10 անգամ լավ էր խաղում: Նեյմարը մաքուր հարձակվող է խաղում, նա պաշտպանությունում չի գործում, պահեր չի ստեղծում, գնդակը առաջ չի տանում: Դժվար է նրան համեմատել լավագույն խաղացողների հետ, քանի որ նրան դեռ շատ բան չի հերիքում», ասել է Պելեն:

Նմանատիպ նյութեր