211652_close_icon
views-count6687 դիտում article-date 16:45 26-12-2015

ԻՊ-ի նախկին գրոհայինները պատմել են, թե ինչու են փախել խմբավորումից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին անդամներից մի քանիսը պատմել են, թե ինչու են փախել այդ խմբավորումից, գրում է Vox ինտերնետ-թերթը: Վերջիններս ներկայացրել են, թե ինչպիսի գազանություններ են տեղի ունենում խմբավորման ներսում: Ահաբեկչության խնդրի մասնագետներ Աննա Սպեկհարդը և Ահմեթ Յայլան նախկին ԻՊ-ականների հետ զրույցում պարզել են, որ ԻՊ-ի կազմ մտնելու հիմնական պատճառը. Խմբավորումը սաչից դուրս դաժան է, իսկ նրանց խոստացած կյանքը չի համապատասխանում «կրոնական դրախտի» մասին խմբավորման քարոզչությանը և կոնկրետ սահմռկեցուցիչ օրինակներ են բերել: «Այնտեղ մի հոր կա՝ Խուտ անվամբ: Նրանք գերիների աչքերը կապում են և ասում. «Ազատ ես, ուղղակի գնա, սակայն չբացես աչքերդ»: Իհարկե, գերիները քայլում ու ընկնում էին հորը»,-պատմել է զորւցակիցներից մեկւ: Վերջինիս խոսքով՝ միայն իրենց աչքի առաջ շուրջ 300 մարդ են նետել հորը: Մեկ այլ նախկին ԻՊ-ական էլ պատմել է, որ 2 տարի առաջ ԻՊ-ը Ռաքքա քաղաքում երեխաների էր օգտագործում որպես մահապարտների: Մեկ ուրիշի պատմածով, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չէր անում, նրան ջրի տակ կտտանքների էին ենթարկում, իսկ եթե նրանց դուրը չէր գալիս, գլխատում էին: Ընդհանուր առմամբ, իրիացիների խոքով՝ ներկա պահին խմբավորումը դժվարություններ ունի Սիրիայում անդամներ հավաքագրելու հարցում, և, այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը որոշում է միանալ ԻՊ-ին, ապա անում է նրա համար, որ ուտելու ոչինչ չունի:

Նմանատիպ նյութեր