211652_close_icon
views-count6997 դիտում article-date 10:15 26-12-2015

Ռուսաստանում ավտովթարից Հայաստանի քաղաքացիներ են մահացել

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում, Կոտելնիկովո-Պեսչանոկոպսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել 3 ավտոմեքենաների բախում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի [url=https://61.mvd.ru/news/item/6973804/]ծառայությանը[/url]: Տեղի պետավտոտեսչության նախնական տվյալներով՝ Mazda 3 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վազանց կատարելով ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, բախվել է հանդիպակաց ընթացող նույն՝ ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո երկու ВАЗ-2114-ները բախվել են իրար: Վթարից զոհվել են ВАЗ-2114-ներից մեկի վարորդն ու 2 ուղևորները: Զոհվել է մյուս ВАЗ-2114-ի վարորդն ու ուղևորը: Mazda-ի վարորդը չի տուժել: ВАЗ-2114-ներից մեկի ուղևորներից մեկը կոտրվածքներով հոսպիտալացվել է: Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ-ի հանգամանքները: ՀՀ ՏԿԱԻՆ-ն էլ հայտնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը: ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր