211652_close_icon
views-count3552 դիտում article-date 23:36 18-12-2015

Խոսեպ Գվարդիոլա. «Բավարիայի» ղեկավարությանն արդեն ամեն ինչ հայտնի է. Անչելոտին սուպերմարզիչ է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր հեռանկարները մյունխենյան ակումբում: «Բավարիայի» նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեին արդեն ամեն ինչ բացարձակապես հայտնի է: Ես Ռումենիգեի, ակումբի հետ բազմիցս խոսել եմ, որ «Հանովերի» հետ խաղից հետո ինչ որ հայտարարություն կարվի: Իրադարձությունները հենց այդ հունով կզարգանան: Այժմ ես միայն «Հանովերի» հետ հանդիպման վրա եմ կենտրոնացած: Ես այդ թիմի մասնակցությամբ խաղերն եմ դիտարկել: Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա Կարլոն սուպերմարզիչ է եւ հիանալի մարդ», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ ըստ գերմանական մամուլի, Գվարդիոլան մոտ օրերս կհայտարարի «Բավարիայից» հեռանալու մասին, իսկ նրան կփոխարինի իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին:

Նմանատիպ նյութեր