211652_close_icon
views-count29517 դիտում article-date 13:43 18-12-2015

Ինչո՞ւ էր BMW X5-ի վարորդը ճանապարհային ոստիկաններից դիմում փախուստի. ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը՝ մկան մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 70 OD 500 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և չի ենթարկվել ճանապարհային ոստիկանի «կանգ ա՛ռ» օրինական պահանջին և Հաղթանակ գյուղից մինչև Տիչինայի փողոց հետապնդել են ոստիկանները նրան, ինչից հետո իրեն Շումախեր համարող վարորդը իր «երկաթյա նժույգով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր