211652_close_icon
views-count28383 դիտում article-date 23:03 05-12-2015

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. Ռազմական ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 21-ամյա Լեւոն Սաֆարյանը Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ավտոմեքենաների խանութի հարեւանությամբ իր վարած BMW մակնիշի 29 ՕL 520 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի՝ Երեւանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը եւ նույն վարչության՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ինչի համար էլ դեպքի վայր է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական բաժնի քննիչ Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ վրաերթի ենթարկվածը մի քանի անգամ փողոցը անկանոն անցել է, ու այնքան, մինչեւ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Իսկ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, իսկ հետո՝ ոստիկանություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր