211652_close_icon
views-count32141 դիտում article-date 19:18 01-12-2015

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիկապաց գոտի և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20–ի սահմաններում Mercedes մակնիշի 79 FF 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան: Դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբկեն Հարությունյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Սարգսյանը: Փաստի առթիվ վերջինիս կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում աշխատել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը: *** 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են` ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 33-ամյա Արման Պետրոսյանը, իսկ ուղևորներն են եղել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի 31 շենքի բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Էդգար Հովսեփյանը և 34-ամյա Գևորգ Հովսեփյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր