211652_close_icon
views-count1823 դիտում article-date 13:52 01-12-2015

Հարկադիր թռիչք Երևան. Երկու տարվա դեգերումների ավարտը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Գաբրիել Մ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 31-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 214 հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գաբրիել Մ.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր