211652_close_icon
views-count2950 դիտում article-date 13:01 01-12-2015

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. արդյոք ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին. arevelk.am

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, հայտնում է [url=http://www.arevelk.am/am/content/3/267/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A7-%D4%B1%D6%80%D5%A1-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC--%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8.-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6.html]arevelk.am[/url]-ը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված պայմանագիրը և, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած հոլդինգն այլևս իրավասու չէ տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը: Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է թեման: Մասնավորապես նշվում է, որ Արա Գյուլերը բավարար չի նկատել այն պայմանները, որոնք առաջարկվել են 3 միլիոն դոլար գնահատված լուսանկարչական հազվագյուտ արխիվի դիմաց, ինչպես նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկի կառավարումը ստանձնելու համար, որը բազմաթիվ օտարերկացիների, զբոսաշրջիկների, արվեստագետների, քաղաքական գործիչների հավաքատեղին է: Շատերը «Արա» սրճարան են այցելում` հաղորդակցվելու իր օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող լուսանկարչի հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/3/267/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%A7-%D4%B1%D6%80%D5%A1-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B9%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC--%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8.-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6.html]կայքում[/url]

Նմանատիպ նյութեր