211652_close_icon
views-count1362 դիտում article-date 11:30 01-12-2015

Մեսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող

Իսպանական Պրիմերան ներկայացրել է 2014/2015 մրցաշրջանի արդյունքներով առաջնության լավագույններին: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Նշենք, որ Մեսին լավագույնն էր նաեւ նախորդ մրցաշրջանում: Բացի այդ, Մեսին ճանաչվել է Պրիմերայի լավագույն հարձակվող: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մեսիի թիմակից Կլաուդիո Բրավոն: Լավագույն պաշտպան է ճանաչվել Սերխիո Ռամոսը, լավագույն կիսապաշտպան՝ Խամես Ռոդրիգեսը, երկուսն էլ՝ «Ռեալից»: Իսկ լավագույն մարզչի մրցանակը շնորհվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր