211652_close_icon
views-count22717 դիտում article-date 08:41 01-12-2015

Խոշոր ավտովթար Էջմիածին քաղաքում. 47-ամյա կին վարորդը Lexus-ով բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. Նրա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 54 տան դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Արմինե Մակարյանը իր վարած Lexus RX մակնիշի 11 CC 711 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր Էջմիածին քաղաքի բնակիչ 20-ամյա Սյուզի Սիմոնյանը, ով վարորդի աղջիկն է մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Տեղում էին նաև էլեկտրացանցի աշխատակիցները: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Սուրեն Դումանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր