211652_close_icon
views-count62921 դիտում article-date 22:15 29-11-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ պայուսակում պայթուցիկ է, սակայն հայտնաբերվեց մանդարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահամաններում Արամ Խաչատրյան համերգասրահի դիմաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ծառայություն կատարելով ՃՈ անշարժ պահակակետում նկատում են նստարանի վրա կասկածելի պայուսակ և ահազանգում են ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Տեղում էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը: Ոստիկանները պարզել են, որ նշված պայուսակը պատկանում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ 82-ամյա Հրանուշ Մնացականյանին, ով համերգասրահ մտնելով պայուսակը մոռացել էր նստարանին: Պայուսակում հայտնաբերվել է մանդարին և ջրի շիշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր