211652_close_icon
views-count4066 դիտում article-date 20:18 29-11-2015

Թուրքիայի վարչապետը քննադատել է իր երկրի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սանկցիաները

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից տնտեսական սանկցիաներ կիրառելու մասին ՌԴ նախագահի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/28/71578/]որոշումները[/url]: Նրա խոսքով, տվյալ իրավիճակում առաջնահերթությունը պետք է լիներ լարվածության թուլացումը և նման պատահարների, ինչպիսին ՍՈւ-24-ի հետ կատարվածն է, կանխումը, գրում է Bloomberg-ը: «Ոչ միայն Թուրքիայի մոտ կան տնտեսական հետաքրքրություններ, այլ Ռուսաստանը ևս ունի տնտեսական հետաքրքրվածություն Թուրքիայի նկատմամբ», —ասել է Դավութօղլուն:՝ ընդգծելով, որ իրենք հույս ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կգործեն տրամաբանության շրջանակներում:

Նմանատիպ նյութեր