211652_close_icon
views-count1737 դիտում article-date 19:08 29-11-2015

Հայաստանում 2014-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ. ԱՎԾ

Հայաստանում 2014 թվականին աղքատության մակարդակը կազմել է 30 %, այսինքն երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40,264 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: Այդ մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» անվանումով զեկույցից: 2013թ.-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի զիջում 2 տոկոսային կետով: 2014թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ, նրանցից՝ շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 330 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 70 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր