211652_close_icon
views-count9076 դիտում article-date 17:16 29-11-2015

Գյումրիում բժիշկները օպերատիվ և ճիշտ գործողությունների շնորհիվ փրկել են 40-ամյա տղամարդու կյանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Գյումրիի շտապօգնության բրիգադը Գյումրի քաղաքի 50-ամյակի կամրջի տակից Գյումրիի հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնում ահազանգ էին ստացել, որ կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա և տեղի բժիշկների օպերատիվ դեպքի վայր ժամանելու արդյունքում և տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց, իսկ հետո արդեն հիվանդանոցում` բժիշկները կարողացել են փրկել Գյումրիի բնակիչ, 40-ամյա Սիմոն Զարիֆյանի կյանքը: Այս պային նա գտնվում է բժիշկների հասկողության տակ, իսկ փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում հետաքննություն է սկսվել: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանության փորձ` դա պարզվում է:

Նմանատիպ նյութեր