211652_close_icon
views-count3457 դիտում article-date 23:21 27-11-2015

Մխիթարյանի գործակալը Դոնարումային գնահատել է 170 մլն եվրո

«Միլանի» 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդին հրաշալի ապագա է սպասում: «Դոնարուման արժե 170 միլիոն եվրո: Նրա հրաշալի ապագա ունի, նա անհավանական տղա է, բոլորին դուր է գալիս: Նա դեռ երիտասարդ է, սակայն կարող է իսկական չեմպիոն դառնալ: Ինչ վերաբերվում է Իբրահիմովիչին, ապա տեսնենք, թե ինչ կլինի: Այժմ վերադարձը Իտալիա քիչ հավանական է: Անկեղծ լինենք, ընդամենը մի քանի ակումբ կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել նման խաղացողի», ասել է Ռայոլան: Հիշեցնենք, որ Ռայոլան նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:

Նմանատիպ նյութեր