211652_close_icon
views-count36493 դիտում article-date 20:00 27-11-2015

Բնակիչները պնդում են, որ «Ակվալենդ»-ը բարձրահարկ շենքի բակի խաղահրապարակը վերածում է շինհրապարակի, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 29/4 շենքի բակում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի բնակիչները հայտարարում են, որ հարևանությամբ գտնվող Ակվալենդ ընկերությունը գնել է շենքի բակի տարածքը, որտեղ մինչ այսօր երեխաների խաղահրապարակներ ու ծերերի հանգստի վայր է եղել, իսկ հիմա Ակվալենդ ընկերությունը ծանր տեխնիկայով պատրաստվում է իրականացնել Հյուրանոցի շինարարական աշխատանքներ, ավիրելով նաև ծառերը: Արդեն մի քանի սյուներ տեղադրվել էին, սակայն բնակիչները թույլ չեն տվել, որպեսզի շարունակեն աշխատանքները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Զարմանում ենք` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միշտ հայտարարում է, թե մայրաքաղաքում պետք է ավելանան խաղահրապարակներն ու և կանաչ տարածքների թիվը, մինչդեռ Ակվալենդը բոլորովին այլ բան է անում: Մեր շենքի բակը, որը նախկինոմ ծառայել է երեխաների համար որպես խաղահրապարակ և հանգստի վայր, այժմ վերածվում է շինհրապարակի և բնակիչների ու հարևանությամբ գտնվող Ակվալենդի աշխատակիցների միջև կռվի դաշտ է ստեղծվում: Պատճառն այն է, որ Ակվալենդի տնօրինությունը փորձեր է անում զավթել այդ տարածքը և օգտագործել ի շահ սեփական բիզնեսի: Ընդ որում, հաշվի չի առնվում բնակիչների, առանձնապես` երեխաների շահերը, որոնք փաստորեն ստիպված են ենթարկվել տնային կալանքի: Նշենք նաև որ մենք բնակվում ենք նախկին հանրակացարաններում, իսկ յուրաքանչյուր տուն ասվածը 17 քմ է: Բնակիչների սեփականության գրքույկներում շենքի հարակից տարածքը նվիրաբերվել է բնակչության համատեղ սեփականության իրավունքով: Հիմա մեր պահանջն է, որպեսզի Ակվալենդի տնօրինությունը բավարարվի իր հսկա տարածքով և մեր շենքի բակը չվերածի շինհրապարակի»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր