211652_close_icon
views-count14443 դիտում article-date 15:13 27-11-2015

Նոր մանրամասներ Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամներից 22-ամյա Նելիի մասին. 5-6 տարի է, ինչ նա գյուղից տեղափոխվել է Երեւան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 22-ամյա Նելի Մինասյանը 5-6 տարի է, ինչ Երեւան է տեղափոխվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղապետ Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Նելիի ընտանիքի մասին տեղեկությունները շատ չեն, քանի որ Նելլին վերջին 6 տարիների ընթացքում գյուղում մի քանի անգամ է եղել: «Նա համայնքի բնակիչների հետ շատ քիչ է շփվել: Գյուղ գալուց էլ հիմնականում իր հարազատների հետ է շփվել: Հայրը Ղարաբաղում այգիներ է հիմնել եւ ամիսներով գյուղ չի գալիս: Մայրն էլ իր հետ Երեւանում էր»,- մանրամասնեց գյուղապետը: Նշենք, որ Նելլին սովորում է Գլաձոր համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Նրա քույրն ու եղբայրն էլ Ռուսաստանի Դաշնությունում են: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Նշված վայրում մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսում էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում: Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է վնասազերծել ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներին: Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ԱԱԾ-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր