211652_close_icon
views-count88034 դիտում article-date 14:54 27-11-2015

Ուժեղացված ծառայություն Կենտրոնի դատարանում. մի քանի դատավորներ քննում են Նորք Մարաշում վնասազերծված, մինչև ատամները զինված խմբի անդամների կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք: Ինչպես նշված դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս դատարան էին բերվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողների հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, ուժեղացված հսկողության ներքո: Իսկ դատարանում նույնպես ուժեղացված ծառայություն էր, որը ղեկավարում էր նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը բոլոր 21 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանավորումը ու քանի որ կասկածյալները շատ են, դռնփակ դատական նիստերն անցկացնելու են մի քանի դատավորներ: Այս պահին մի քանիսի նիստերը սկսվել են, իսկ այն կտևի, երևի, երկար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր