211652_close_icon
views-count3995 դիտում article-date 13:39 27-11-2015

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի եւ հնարավոր անհնազանդության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նորք Մարաշում [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]վնասազերված [/url]խմբի անդամները անլուրջ են եղել եւ նպատակաուղղված: Կարծում եմ` փորձում են ժողովրդին վախեցնել, ահաբեկել, բայց մենք չենք ահաբեկվելու: Բայց, եթե հանցագործներ են, թող պատժվեն խստությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հրաժարվեց այլ ենթադրություններ անել՝ նշելով, որ «Նոր Հայաստան»-ը նաեւ հակաահաբեկչական ճակատ է: «Մենք մերժում ենք բռնությունը, ահաբեկչությունը: Մեր պայքարը նաեւ սեփական վախի եւ ահաբեկված լինելու դեմ է»,- ասաց նա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին սկսելու է անժամկետ նստացույցն ու հանրահավաքը: Անգամ պատրաստ է քաղաքացիական անհնազանդության դիմել: «Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի և ՀՀ ԱԱԾ-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր