211652_close_icon
views-count48473 դիտում article-date 22:56 26-11-2015

Ողբերգական դեպք` Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ 35-40 տարեկան կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր