211652_close_icon
views-count47605 դիտում article-date 15:32 26-11-2015

«Անելիք» բանկի իրավաբանին հրազենով սպանած կասկածյալը սպանության վայրում քննիչներին պատմում է, թե որ դիրքով է մահացու կրակոցն արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնի ավագ քննիչներ Վլադիմիր Ասատրյանի և Վարդան Բադալյանի, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցների հետ ուժեղացված հսկողությամբ Վարդանանց փողոց բերվեց նախկինում դատապարտված, 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Տեղում անվտանգության աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալիկ Հակոբյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին կասկածյալը քննիչներին ներկայացնում է, թե որ դիրքով և ինչ պայմաններում է մահացու հրազենային վնասվածք պատճառել «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական փորձարարությունը կատարվեց ընթերակաների և նրա փաստաբանի մասնակցությամբ, իսկ ներկայացնելու ժամանակ Մ. Պողոսյանը երբեմն քմծիծաղ էր տալիս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննչական բաժինը դիմելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Պողոսյանի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71326/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքում գրանցված, սակայն Աշտարակում բնակվող 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 24-ին Վարդանանց 14 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով Գյումրի քաղաքի բնակիչ, սակայն Երևանում բնակվող, 32-ամյա Հովհաննես Աթանյանին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով` Մ. Պողոսյանը նույնիսկ ցանկություն էր ունեցել լքելու Հայաստանը, սակայն իմացել էր, որ հանրապետությունից դուրս եկող բոլոր անցակետերը վերցված են ոստիկանության ուժեղացված հսկողության տակ և տեղեկություններ էր ունեցել, որ ոստիկանությունն արդեն իր հետքի վրա է և ինքնակամ ներկայացել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր