211652_close_icon
views-count2256 դիտում article-date 21:38 25-11-2015

Չեմպիոնների լիգա. Ղազախական «Աստանան» մոտ էր խոշոր սենսացիային. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ղազախական «Աստանան» շատ մոտ էր դառնալ սենսացիայի հեղինակ: Պորտուգալական «Բենֆիկայի» հետ խաղում Ղազախստանի չեմպիոնը առջևում է 2:0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել այդ առավելությունը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Նշենք, որ «Աստանան» սեփական հարկի տակ այդպես էլ ոչ մի պարտություն չկրեց, թեպետ առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին: Այս խաղից հետո «Բենֆիկան» վաստակեց 10 միավոր և շարունակեց մնալ 1-ին տեղում: «Աստանան» 3 միավորով եզրափակում է խումբը: Խմբի մյուս՝ «Ատլետիկո»-«Գալաթասարայ» հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 23:45-ին: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր, C խումբ «Աստանա» (Ղազախստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:2 Պատրիկ Տվումասի, 19, Մարին Անիչիչ, 31 – Ռաուլ Խիմենես, 40, 72
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր