211652_close_icon
views-count55362 դիտում article-date 20:57 25-11-2015

Արտակարգ իրավիճակ Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցի թիվ 2 տան հասցեում: Դեռևս անհայտ պայմաններում փլվել է նշված տան հսկայական պարիսպը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունն ու պարիսպը պատկանում է Արցախյան պատերազմի հերոս ու լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանին, ում ավելի շատ ժողովուրդը ճանաչում է Կոմանդոս անվամբ: Ըստ նախնական տեղեկությունների`փլուզման հետևանքով, բարեբախտաբր, զոհեր և վիրավորներ չկան: Նշած վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, և Ճգնաժամային կատավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Փլուզման հետևանքով փողոցով անցնող գազատարը կախվել է և սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր