211652_close_icon
views-count2342 դիտում article-date 22:00 25-11-2015

Վիսոցկու վերջին բանաստեղծությունը աճուրդում վաճառվել է 200 հազար եվրոյով

Ռուս նշանավոր երգիչ, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսցկու այրին` Մարինա Վլադին աճուրդի է դրել Վիսոցկու վերջին բանաստեղծության ձեռագիրն ու հետմահու դիմակը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն: Փարիզում Drouot աճուրդի տանը կազմակերպած աճուրդում 55 հազար եվրոյով վաճառվել է Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը: Դիմակի նախնական արժեքը կազմել է 20 հազար եվրո, իսկ բացիկի վրա Վիսոցկու ձեռքով գրված վերջին բանաստեղծությունը վաճառվել է 200 հազար եվրոյով: Լրագրողների հետ զրույցում Մարինան նշել էր, որ այս պահին ֆինանսական խնդիրներ ունի և առանձնատնից, որը վաճառել է, տեղափոխվել է փոքր բնակարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր