211652_close_icon
views-count732 դիտում article-date 20:09 25-11-2015

Արամ Խաչատրյանին նվիրված համերգ Չինաստանի Թիենձին քաղաքում

Չինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Համերգային ծրագրով հանդես եկավ Թիենձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ: Համերգին հնչեցին Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով: Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ ևս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում:

Նմանատիպ նյութեր