211652_close_icon
views-count2948 դիտում article-date 17:34 25-11-2015

Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին: Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է: Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա: Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի: [b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր