211652_close_icon
views-count10693 դիտում article-date 14:40 25-11-2015

Cy-24-ի անձնակազմին որոնող ՌԴ ուղղաթիռը Թուրքիայի տարածքից է խոցվել՝ ամերիկյան հրթիռով. ռուսական ԶԼՄ-ներ. տեսանյութ

Ռուսական Mи-8АМТШ ուղղաթիռը Սիրիայում նոյեմբերի 24-ին Cy-24 ռմբակոծիչի անձնակազմին որոնելու օպերացիայի ժամանակ խոցվել է ահաբեկիչների կողմից Թուրքիայի կողմից ստացած ամերիկյան BGM-71 TOW տիպի հակատանկային համակարգից արձակված հրթիռի միջոցով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: lenta.ru-ին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ նշված տիպի, ինչպես նաև արևմտյան արտադրության համակարգերն ու զենքը Սիրիայի հյուսիսում կռվող ահաբեկիչներին են հասցնում Թուրքիայի տարածքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ներկա պահին իրենց ձեռքի տակ ունեն մի քանի հարյուր միավոր BGM-71 TOW տիպի հակատանկային համալիրներ: Համակարգը մշակվել է ԱՄՆ-ում, 1960-70-ական թվականներին և մինչ օրս կիրառվում ԱՄՆ-ի զինված ուժերում: Այն նաև արտահանվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր