211652_close_icon
views-count3452 դիտում article-date 15:16 25-11-2015

Թուրքիայի իշխանությունները ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման մասին ուշ են իմացել. Էրդողան

Թուրքիայի իշխանությունները ռուսական Cy-24 ինքնաթիռի խոցման մասին իմացել են, երբ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում մեկնարկած Իսլամական միջազգային տնտեսական կոնգրեսի բացման ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն: Հիշեցնենք, որ թուրքական F-16-ը նախօրեին խոցել էր Սիրիայի օդային տարածքում թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը, որն ընկել էր Լաթաքիայի նահանգում: Թուրքական կողմը պնդում է, որ ինքնաթիռը հատել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն հակառակն են պնդում ռուսական իշխանությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպն անվանել է հարված՝ թիկունքից և բացահայտ աջակցություն՝ ահաբեկիչներին: Փրկվել է միայն օդաչուներից մեկը: Վերջինս ներկա պահին գտնվում է Սիրիայում, ռազմաբազաներից մեկում:

Նմանատիպ նյութեր