211652_close_icon
views-count1205 դիտում article-date 16:34 25-11-2015

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ս.թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները՝ Նախագահը կարեւորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ: Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր